Daily Express-ի փոխանցմամբ, Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը չի ընդունի Հենրիխ Մխիթարյանին անգլիական ակումբներին զիջելու առաջարկությունը, քանի որ թիմից հեռանում է միանգամից երկու առանցքային ֆուտբոլիստ. Մաթս Հումելսը տեղափոխվում է Մյունխենի «Բավարիա», իսկ Իլկայ Գյունդողանը հանդես կգա «Մանչեստր Սիթիի» կազմում: Ստացվում է, որ եկող մրցաշրջանում մեր ֆուտբոլիստը կունենա ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ 2017-ին լրանում է «Բորուսիայի» հետ նրա ունեցած պայմանագրի ժամկետը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ